Աննա Նիկոլ Սմիթն այսօր կդառնար 48 տարեկան

17:37   28 նոյեմբերի, 2015

Այսօր ծնվել է ամերիկացի սուպերմոդել, դերասանուհի, հաղորդավարուհի եւ Playboy-ի աստղ Աննա Նիկոլ Սմիթը: Մոդելը համարվում էր 90-ականների սեքս խորհրդանիշներից մեկը:

Աննայի իսկական անունը Վիկի Լին Հոգան է:

Իր մոդելային կարիերան Նիլոլ Սմիթը սկսել է 20 տարեկան հասակում: Նա հրավեր է ստանում մասնակցելու Guess ապրանքանիշի գովազդային արշավին, որից հետո էլ վերանվանվում է Աննա Նիկոլ Սմիթ:

1992 թ-ին Աննան հրավեր է ստանում նկարահանվելու հայտնի Playboy ամսագրի շապիկի համար: Սակայն այդ ժամանակաշրջանում մոդելն ավտովթարի էր ենթարկվել, ինչի պատճառով վնասել էր մաշկը եւ չէր ցանկանում, որ դա երեւար լուսանկարներում: Նա մերժում է Playboy-ի առաջարկը: Մեկ տարի անց ամսագիրը Նիկոլին կրկին առաջարկում է լուսանկարվել իր շապիկին, այս անգամ մոդելը չի դիմանում գայթակղությանն ու աշխարհին ներկայանում է իր սեքսուալ կերպարով:

Նույն տարիներին Սմիթը կազմակերպեց եւ սկսեց վարել «Աննա Նիկոլ Սմիթի շոուն»:

1998 թ-ին էկրաններին հայտնվեց «Աննա Նիկոլ Սմիթի գաղտնիքները» ֆիլմը, որտեղ Աննան հանդես էր գալիս եւ՛ որպես դերասանուհի, եւ՛ որպես պրոդյուսեր, եւ՛ որպես սցենարիստ:   

Սմիթը մահացել է 2007 թ-ին` 39 տարեկան հասակում: Մասնագետների խոսքով` նրա մահվան պատճառ է դարձեl անտիդեպրեսանտների չարաշահումը:  

Մոդելն ամուսնացած է եղել երեք անգամ: Ամուսնություններից նա ունեցել է երկու երեխա:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE