Բրեդ Փիթ. Ես աթեիստ եմ դարձել հորս խիստ դաստիարակության պատճառով

17:20   28 նոյեմբերի, 2015

The Telegraph Magazine-ին տված հարցազրույցում Բրեդ Փիթը պատմել է, թե ինչու է աթեիստ դարձել: 51-ամյա դերասանի խոսքով, դրա վրա ազդել են իր ծնողները. չէ՞ որ Բրեդը շատ կրոնասեր ընտանիքում է մեծացել:  

«Իմ աթեիստ դառնալու պատճառներից մեկը չափազանց խիստ եկեղեցական դաստիարակությունն էր, որն ինձ վրա չափից շատ սահմանափակումներ ու արգելքներ էր դնում:  Հավատից հրաժարվելու երկրորդ պատճառը հայրս էր: Նա բնավորության բարի գծեր ուներ, սակայն նրա դաստիարակության մեթոդները հիմնականում կարելի է շատ խիստ անվանել: 

Ես էլ եմ խիստ իմ որդիների հետ, աղջիկներս ոչ մի վատ բան չեն անում, այնպես որ` նրանց հետ դրա կարիքը չկա: Ես զգում եմ, որ իմ աշխատանքն է երեխաներին ցույց տալ, թե ինչ է կատարվում շրջապատող աշխարհում, օգնել, որ ընտրեն այն, ինչով ուզում են զբաղվել: Ես նրանց առաջ մի քանի տարբերակ եմ դնում եւ հետ եմ վերցնում դրանք, երբ նրանք չափն անցնում են: Նրանք գիտեն, թե իրենք ով են», - ասում է աստղը:



© NEWS.am STYLE