Հայկական նախագծերում չհաղթած, բայց հայտնի դարձած երգիչներ

14:30   28 նոյեմբերի, 2015

Հայկական շոու-բիզնեսի այսօրվա սիրված երգիչների մեծ մասը հայտնի են դարձել այս կամ այն նախագծին մասնակցելու շնորհիվ: Փուլ առ փուլ մրցութային համերգներ, ապրումներ, քվեարկություն, երկրպագուներ, վերջում` հաղթանակ: Հաղթանակ ասվածն, ի դեպ, հարաբերական է:

Փորձը ցույց է տալիս, որ նախագծում հաղթելը դեռ չի նշանակում, որ մասնակիցները  դրանից դուրս էլ են կարողանում գրանցել նույն հաջողությունները: Նրանցից շատերն այսօր «կորած են», մինչդեռ հաղթական «գահին» չարժանացած նրանց մրցակիցներն առավել մեծ հաջողությամբ են շարունակում իրենց հաղթական ուղին նաեւ նախագծից դուրս:

Ներկայացնում ենք հայկական շոու-բիզնեսի այն տասը ներկայացուցիչներին, որոնք անկախ հաղթանակից, շարունակում են հանդիսատեսին ներկայանալ նոր երգերով եւ տեսահոլովակներով:

Նարեկ Մակարյան- «Հայաստանի ձայնը»

Լիլիթ Հովհաննիսյան-«Հայ սուպերսթար»

Աստղիկ Սաֆարյան-«Հայ սուպերսթար»

Գևորգ Մարտիրոսյան-«Հայաստանի ձայնը»

Միհրան Ծառուկյան-«Հայ սուպերսթար»

Սուրեն Առուստամյան-«Հայ սուպերսթար»

Իվետա Մուկուչյան-«Հայ սուպերսթար»

Լենա Ղազարյան-«X Factor»

Հայկ Հունանյան-«X Factor»

Գրիգոր Կյոկչյան-«Հայ սուպերսթար»,«Հայաստանի ձայնը»

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` նշված երգիչների Facebook-ի էջերից



© NEWS.am STYLE