Համացանցում հայտնվել են Twin Peaks-ի նոր սերիաների մանրամասները

19:03   28 նոյեմբերի, 2015

Դեւիդ Լինչի «Թվին Փիքս» դետեկտիվ-ֆանտաստիկ սերիալը ABC հեռուստալիքով ցուցադրվել է 1990-1991 թթ.: Իսկ նոր եթերաշրջանի պրեմիերայի մասին հայտնի է դարձել անցյալ տարվա աշնանը: Սցենարի վրա աշխատել է ինքը Լինչը: TMZ-ը իմացել է գալիք սերիաների մանրամասները, որոնք կցուցադրվեն կամ 2016-ի վերջին, կամ 2017-ի սկզբին:

Վերջին սերիան ավարտվել էր նրանով, որ գործակալ Քուփերի հոգում Բոբ անունով չար ոգի էր բնակություն հաստատել: Եվ չնայած սցենարի հիմնական գիծը հույժ գաղտնի է պահվում, լրագրողներին հաջողվել է տեղեկություններ ստանալ նկարահանումների վայրից: Քայլ Մաքլահլենը, որը կատարում է Քուփերի դերը, ըստ երեւույթին նոր սերիաներում կկալանավորվի կոկաին, զենք պահելու համար (Լինչը հավատարիմ է իր ոճին): Շատ հնարավոր է, որ հենց նա է սպանել Լորա Փալմերին եւ ըստ երեւույթին ամբողջ ֆիլմի ընթացքում Քուփերն ինքն իր դեմ է պայքարելու՝ փորձելով հաղթել իր երկրորդ «Ես»-ին (նորից Լինչի ոճով):



© NEWS.am STYLE