Total black look-ի առանձնահատկությունները․ ո՞ր աստղերն են նախընտրում այսպես հագնվել

19:21   28 նոյեմբերի, 2015

Եթե փողոցում հանդիպել եք total black look-ով կնոջ, մի շտապեք քննադատել եւ խեթ հայացքով նայել նրան, քանի որ ձեր առջեւ կանգած է յուրահատուկ կին, որը հետեւում է նորաձեւության արդի միտումներին։

Առաջին հայացքից մռայլ տեսք ապահովող սեւ լուքը, ճիշտ աքսեսուարների հետ համադրելու արդյունքում կարող է իսկական գեղեցկուհու վերածել ցանկացած կնոջ։ Մնում է միայն իմանալ, թե ինչպես պետք է ճիշտ համադրել։

Total black look-ը հիանալի տարբերակ է եւ երեկոյան միջոցառումների, եւ առօրյա գեղեցիկ տեսքի համար։ Սեւ երկար զգեստը, փոքրիկ պայուսակը եւ կարմիր շրթներկը անտարբեր չեն թողնի ոչ մի տղամարդու։

Սակայն եթե սեւ զգեստը կարելի է հագնել միայն կարեւոր երեկույթների եւ հանդիսավոր արարողությունների ժամանակ, ապա սեւ, բարձր մեջքով կիսաշրջազգեստները օգտագործվում են եւ երեկոյան լուքերի, եւ աշխատանքային կոստյումների, եւ առօրյա լուքերի համար․ չէ որ total black-ի հետ կարելի է համադրել անգամ այնպիսի աքսեսուարներ կամ գույներ, որոնք անհամադրելի են թվում։

Total black look-ն ավելի յուրօրինակ եւ առանձնահատուկ է, եթե համադրված է կաշվե հագուստի եւ բաճկոնի, կաշվե կոշիկների եւ ձեռնոցների հետ։ Կաշին ոչ միայն ավելի ոճային է դարձնում ձեր տեսքը, այլեւ փոխում է լուքի գունային գամման եւ առանձնացնում է ձեզ մյուսներից։

Այս look-ը բնորոշ է նաեւ գոթական ոճին, որի դեպքում հագուստից բացի, վարսերի գույնն ու եղունգների լաքն է մուգ, իսկ դիմահարդարման մեջ կրկին գերիշխում է սեւը։ Գոթական ոճի հագուստները կարող են լինել պատռված, ինչպես նաեւ թափանցիկ կտորների հետ համադրված։

Ի դեպ, գոթական ոճի լուքերի դեպքում օգտագործվում են բացառապես արծաթագույն աքսեսուարներ։

Ներկայացնենք աստղերի, որոնք հաճախ են նախընտրում total black look-ը։

Քիմ Քարդաշյան

Սելենա Գոմես

Իրինա Շեյք

Միրանդա Քեր

Անջելինա Ջոլի

Ռիհանա

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE