Գարիկ Պապոյանը, Վահագն Գրիգորյանը, Վիկա Մարտիրոսյանը եւ այլք` Էրիկի մենահամերգին (ֆոտոռեպորտաժ)

11:01   29 նոյեմբերի, 2015

Երեկ` նոյեմբերի 28-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ երգիչ Էրիկի առաջին մենահամերգը: Այն անցավ լի դահլիճով, հայտնի հյուրերով եւ բուռն ծափահարություններով:

Սակայն մինչ այդ ամենը վայելելն ու իր կատարումները հանդիսատեսին նվիրելը, հուզված երգիչը մեզ հետ կիսվեց իր զգացողություններով.

«Տրամադրությունս շատ բարձր է: Ընկերներս կողքիս են, ամենակարեւորը, հանդիսատեսն ինձ հետ է: Իսկ երբ կա հանդիսատես, ամեն ինչ այլ է լինում: Միանշանակ, հուզմունք կա, որովհետեվ հիմա ինձ վրա մեծ պատասխանատվություն է դրված: Երաժիշտները շատ են, ծրագիրը` հագեցած: Այն ամենը, ինչ պատրաստել եմ մեկ տարվա ընթացքում, այսօր ներկայացնելու եմ երկու ժամում, բայց ուզում եմ, որ այդ ժամերը հիշարժան լինեն եւ հիշվեն երկար տարիներ»:

Արդեն բեմահարթակում Էրիկն իր մեջ կուտակված հույզերով եւ էմոցիաներով կիսվեց իր հանդիսատեսի եւ երկրպագուների հետ: Երգիչը համերգը սկսց «Առաջին սիրո երգը» կատարումով: Համերգի ընթացքում հնչեցին արդեն իսկ սիրված եւ նոր երգեր: Իսկ թե ինչ էր կատարվում ետնաբեմում եւ ովքեր էին եկել Էրիկի կատարումները վայելելու, կարող եք տեսնել լուսանկարներում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Մելինե Տոնոյանի



© NEWS.am STYLE