Աստղային ոճ. Նատալիա Օրեյրո

15:36   29 նոյեմբերի, 2015

Նատալիա Օրեյրոն, միանշանակ, 90-ականների ամենասիրելի հեռուստասերիալային աստղերից է: Նա հանրությանը հայտնի դարձավ «Վայրի հրեշտակը» հեռուստասերիալի շնորհիվ, որտեղ նրա յուրաքանչյուր կերպար արժանանում էր երիտասարդ աղջիկների հիացմունքին եւ կրկնօրինակմանը:

Այդ տարիներին դերասանուհին լուսանկարներում եւ բեմի վրա հաճախ ներկայանում էր լայն բացվածք ոնեցող եւ, բավականին, կարճ զգեստներով, տոպերով, փոքրիկ շորտերով եւ մարմինը կիպ ընդգծող ցանկացած հագուստով:

Հասունանալով Օրեյրոն նկատելիորեն փոխել է իր ոճը: Նա կրկին հավատարիմ է մնացել իր գեղեցիկ կառուցվածքն ընդգծող հագուստին, սակայն արդեն նախընտրում է կրել երկար եւ էլեգանտ զգեստներ: Ի դեպ, այդ զգեստների մեծ մասը հեղինակում է հենց ինքը:

«Աստղային ոճ» շարքում այսօր կներկայացնենք Նատալիա Օրեյրոյի փայլուն կերպարներից տասը:

10.

9.

8.

7.

6.

5.

4.

3.

2.

1.

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE