Sepultura-ն «պայթեցրեց» Երևանը (ֆոտոռեպորտաժ)

12:02   29 նոյեմբերի, 2015

Երեկ` Հ. Պարոնյանի անվան թատրոնում, կայացավ բրազիլական Sepultura խմբի հրաշալի համերգային ծրագիրը:

Խմբի երկրպագուները ցնծում էին ինչպես բրազիլական ռոք երաժշտության վարպետների արդեն իսկ հայտնի և սիրված հիթերի, այնպես էլ նոր երգերի ներքո:

NEWS.am STYLE-ի տեսախցիկը ֆիքսել է համերգի ամենատպավորիչ պահերը.

Համերգը մեկնարկեց իրանական Arsames խմբի ելույթով:

Հիշեցնենք, որ համերգը կազմակերպել են Zhesht Events-ը եւ Tomsarkgh.am-ը:

«Մենք երկար մտածում էինք, թե նշանավոր խմբերից որին հրավիրենք Հայաստան, հաշվի առնելով այն փաստը, որ այդ խումբը պետք է հետաքրքիր լինի ռոքի թե մեծահասակ, թե երիտասարդ երկրպագուներին: Մեր առաջարկը համընկավ խմբի 30 ամյակի տոնակատարություններին: Ինչպես հայտնի է՝ Sepultura-ն հիմա համաշխարհային շրջագայության մեջ է, ու մենք կարողացանք այնպես անել, որ նրանք նաեւ Երեւան այցելեն: Նշեմ, որ նրանք ուրախությամբ ընդունեցին մեր առաջարկը»,- նշեց Zhesht Events-ի հիմնադիր Արսեն Հակոբյանը:

Կազմվելով 1984 թվականին, Sepultura-ն կանգնած է thrash metal ոճի ակունքներում և մեթալ ասպարեզում համարվում է կարևորագույն խմբերից մեկը, ունենալով հսկայական ազդեցություն ոճի կայացման հարցում։ 90ականներին թողարկված Chaos AD և Roots սկավառակներով խումբը նորամուծություն մցրեց իրենց հնչեղության մեջ, սկսելով օգտագործել Բրազիլական/Լատինական ազգային ռիթմեր և մեղեդիներ, ինչով ոչ միայն նոր շունչ տվեց արդեն կայացած ժանրին, այլ նաև մեծ ներդրում ունեցավ նոր ենթաժանրերի (Nu metal, Metalcore) կայացման գործում։ Խումբը հիմա էլ ակտիվ գործունեություն է ծավալում, մինչ օրս թողարկել է 13 սկավառակ և մեծ համբավ է վայելում ողջ աշխարհում, առաջնորդելով առաջատար միջազգային երաժշտական փառատոնները:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյան

 



© NEWS.am STYLE