Ադելի կրքոտ թիկնապահը ցնցել է բոլորին

20:21   29 նոյեմբերի, 2015

Վերջերս բրիտանացի երգչուհի Ադելի մասին գրում են համաշխարհային բոլոր պարբերականները: Հանրահայտ աստղը մոտ մեկ ամիս առաջ ներկայացրեց իր «Hello» հիթը, այնուհետեւ թողարեց երկար սպասված «25» ձայնասկավառակը եւ շարունակում է նոր ռեկորդներ սահմանել թե բրիտանական, թե ամերիկյան հիթ-շքերթներում:

Սակայն օրեր առաջ բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվել է ոչ թե երգչուհին, այլ նրա թիկնապահը՝ Պիտեր Վան դեր Վենը: Նրա կապույտ աչքերը, մկանուտ մարմինն ու գեղեցիկ արտաքինը գերել են բոլորին:

Շատ օգտատերեր Թվիթթերում գրել են. «Ադելը ռեկորդներ է սահմանում, բայց բոլորը աչք են դրել նրա թիկնապահի վրա, որովհետեւ նա շատ կրքոտ է»:

Պարզվում է, Պիտեր Վան դեր Վենը բոդիբիլդեր է եւ 2005-ին արժանացել է բոդիբիլդինգի Mr. Europe տիտղոսին:

 

Ավելին, նախկինում Վան դեր Վենը աշխատել է Լեդի Գագայի եւ Իգի Ազալեայի հետ:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE