Ջոնի Դեփն ու Գրեմ Նորթոնը «ծաղրել են» Բենեդիկտ Քամբերբեթչին

16:09   30 նոյեմբերի, 2015

Գրեմ Նորթոնի հանրահայտ շոուի հերթական հյուրերն էին Բենեդիքթ Քամբերբեթչն ու Ջոնի Դեփը: 

Գրեմը Բենեդիքթին ցույց է տվել մի քանի խճանկար, որոնք պատրաստված էին ջրասամույրի ու դերասանի լուսանկարներից: Շատ երկրպագուներ համարում են, որ դերասանը նման է այդ կենդանուն:

Բենեդիքթը ինքը հաճույքով համաձայնել է ջրասամույրների եւս մի քանի լուսանկար նմանակել հենց ուղիղ եթերում: Գրեմ Նորթոմը աստղին ցույց էր տալիս լուսանկարը, իսկ Քամբերբեթչը փորձում էր այն պատկերել:

Մի պահ էկրանին հայտնվեց երեք ջրասամույրներով լուսանկար՝ այդ ժամանակ Քամբերբեթչին օգնության հասան Ջոնի Դեփը ու Գրեմ Նորթոնը, իսկ թե ինչ ստացվեց արդյունքում՝ ինքներդ տեսեք:



© NEWS.am STYLE