Սելենա Գոմեսը, Կառլի Կլոսը, Քելվին Հարիսը եւ ուրիշներ կմասնակցեն Թեյլոր Սվիֆթի ծննդյան տարեդարձին

11:32   30 նոյեմբերի, 2015

Հանգստյան օրերին Թեյլոր Սվիֆթը Ավստրալիա էր ժամանել իր «1989» համերգային շրջագայության շրջանակում:

Թեյլոր եւ Սելենա

Շաբաթ երգչուհին համերգ է տվել Սիդնեյում, եւ այդ նույն օրը մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Թեյլոր Սվիֆթն իր 26-րդ ծննդյան օրը (դեկտեմբերի 13-ին) հենց Ավստրալիայում է նշելու: 

Թեյլոր եւ Կառլի Կլոս

Երգչուհին մի փոքրիկ հավաքույթ է կազմակերպելու, որին մասնակցելու նպատակով կժամանեն Սելենա Գոմեսը, մոդել Կառլի Կլոսը, երգչուհու նախկին բոյֆրենդ Քելվին Հարիսը, Էդ Շիրանն ու Օփրա Ուինֆրին:

Աղբյուր՝ The Daily Telegraph



© NEWS.am STYLE