Աստղային ոճ. Լիլիթ Մուրադյան

19:25   30 նոյեմբերի, 2015

Հանրային հեռուստատեսության հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը դասվում է ամենաճաշակով հագնվող հայուհիների շարքին:

Լիլիթի ոճը էլեգանտ է եւ ամեն ինչ արվում է չափի մեջ: Հաղորդավարուհին, կարծես թե, նախընտրում է դասական ոճը: Նրա հագին հաճախ կարելի է տեսնել տարբեր երանգների, ձեւերի եւ չափսերի կոստյումներ, իսկ պարանոցը Լիլիթը հաճախ զարդարում է տվյալ օրվա հագուստին համապատասխան որեւէ զարդով:

Հաղորդավարուհու դիմահարդարաումը, բավականին, նուրբ է: Լիլիթը, հիմնականում, նախընտրում է ընդգծել իր հաստ եւ գեղեցիկ շուրթերը, իսկ նրա աչքերը սովորաբար ավելի թույլ են ընդգծված:

Լիլիթ Մուրադյանը անտարբեր չէ նաեւ նրբաոճ զգեստների հանդեպ: Գեղեցիկ եւ նուրբ կառուցվածք ունեցող հաղորդավարուհին նախընտրում է կրել թեթեւ եւ եթերային զգեստներ` օրիգինալ զարդանախշերեով: Օրիգինալ էր նաեւ հաղորդավարուհու հարսենական զգեստը:

Լիլիթ Մուրադյանի ոճն ավելի ցայտուն արտահայտված է այն տասը լուսանկարներում, որոնք առանձնացրել ենք մեր «Աստղային ոճ» շարքի համար:

10.

9.

8.

7.

6.

5.

4.

3.

2.

1.

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Լիլիթ Մուրադյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE