Մերի Երեմյան. նոր անուն` հայկական հեռուստաեթերում

12:21   30 նոյեմբերի, 2015

Մերի Երեմյանին հեռուստադիտողը ճանաչում է գովազդային հոլովակներից: Մերին նաեւ նկարահանվել է Անդրեի «Սրտի առաջին խոսքը» տեսահոլովակում: Հմայիչ արտաքինով գեղեցկուհին այժմ վարում է Star Duet հաղորդումը, որը հեռարձակվում է 21 TV-ով:

NEWS.am STYLE-ը փոքրիկ զրույց է ունեցել Մերիի հետ` պարզելու, թե ինչպես է նա հայտնվել այս ոլորտում եւ ինչով է զբաղվում բացի նկարահանումներից:

-Մերի, ի՞նչ մասնագիտություն ունեք:

-Մասնագիտությամբ տնտեսագետ եմ. ավարտել եմ ՀՊՏՀ-ի կառավարման ֆակուլտետը:

-Վերջին շրջանում Ձեզ հաճախ կարելի է տեսնել գովազդներում եւ տեսահոլովակներում. իսկ ինչպե՞ս ստացաք հաղորդում վարելու առաջարկ:

-Երկու տարի է, ինչ նկարահանվում եմ գովազդներում եւ տեսահոլովակներում: Որոշ ժամանակ աշխատել եմ 21 TV-ի պրոդյուսեր Գոռ Հարությունյանի հետ: Արդյունքում, այժմ վարում եմ Star Duet հաղորդաշարը: Բայց բացի նկարահանումներից ունեմ նաեւ մեկ այլ աշխատանք: Աշխատում եմ` որպես հաշվապահ: Չեմ ուզում համեմատականներ անցկացնել այս ոլորտների միջեւ, պարզապես կասեմ, որ այն, ինչ անում եմ, անում եմ սիրով, այլապես չէի անի…

-Այնուամենայնիվ, Ձեզ ապագայում ո՞ր ոլորտում եք տեսնում:

-Ապագայի մասին դեռեւս չեմ կարող ասել. Ամեն դեպքում, այն, ինչ անում եմ հիմա, փորձում եմ անել հնարավորինս լավ:

-Կարծես թե` դեռեւս  ֆիլմերում եւ սերիալներում չեք նկարահանվել: Այդ ոլորտում չե՞ք  ցանկանում Ձեզ փորձել: Արդյոք արդեն կա՞ն առաջարկներ:

-Գեղարվեստական ֆիլմերում եւ սերիալներում նկարահանվելու առաջարկներ ստացել եմ, բայց կարծում եմ` դեռեւս բավականաչափ փորձ ու կրթություն չունեմ նման նախագերում հայտնվելու համար:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Մերի Երեմյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE