Ջասթին Բիբերն անսպասելիորեն հայտնվել է բարում ու հյուրասիրել բոլոր ներկաներին

10:07   30 նոյեմբերի, 2015

Այն, որ Ջասթին Բիբերը կարող է զարմացնել՝ փաստ է: Այս անգամ կանադացի երգիչը աչքի է ընկել ոչ թե սկանդալային, այլ բարի արարքով: 

21-ամյա հանրահայտ երգիչն անսպասելիորեն դարձել էր The Chainsmokers խմբի համերգի հյուրը Լոս Անջելեսում: Սակայն մինչ բեմին հայտնվելը, որտեղ Բիբերը երեք երգ է կատարել, երգիչը ճանապարհին մտել էր 901 Bar and Grill բար, որը պատկանում է նրա ընկերներից մեկին:


Կանադացին ընդամենը մի քանի րոպեով էր մտել բար ու բոլորին իր հաշվին ըմպելիք էր հյուրասիրել: Twitter-ում միանգամից հայտնվել է սրճարանի այցելուներով շրջապատված Ջասթինի լուսանկարը:

Նշենք, որ Բիբերի նոր համերգային շրջագայությունը մեկնարկում է մարտի 9-ին Սիեթլում ու ավարտվում հուլիսի 18-ին Նյու Յորքում:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE