Քայլի Ջեներ. Քեյթլին Ջեներն ինձ ավելի շատ է դուր գալիս, քան իմ հայրը

13:05   30 նոյեմբերի, 2015

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջեները, շոուի ժամանակ անսպասելիորեն խոստովանել է, որ Քեյթլին Ջեներն իրեն ավելի շատ է դուր գալիս, քան իր հայրը: 18-ամյա աստղը Էլեն Դեջեներեսի հետ զրուցել է իր հոր՝ Բրյուսի սեռափոխության ու Քեյթլին Ջեների վերածվելու մասին:

«Սկզբում ես ինձ մի տեսակ կաշկանդված էի զգում, իմ ընտանիքում բոլորն էլ նույն զգացողությունն ունեին, հետո մենք սկսեցին ամեն ինչ ընկալել այնպես, ինչպես իրականում է: Հիմա Քեյթլինն ինձ ավելի շատ է դուր գալիս, քան իմ հայրը: Ես նրա հետ զրուցում եմ շպարի ու հագուստի մասին: Նախկինում ես զգում էի, որ մեր ընտանիքում ինչ-որ գաղտնիք կաԼ Երբ ես ու Քենդալը փոքր էինք՝ 6 եւ 7 տարեկան, մենք մի անգամ տեսանք, թե ինչպես է մեր հայրիկը կանացի հագուստ փորձում: Ես գիտեի, որ կա մի բան, ինչի մասին մենք չենք խոսում: Բայց հիմա ամեն ինչ իր բնական հունով է ընթանում: Նա ապրում է այնպես, ինչպես հարմար է իրեն, ու մենք տեսնում ենք, որ նա երջանիկ է: Հույս ունեմ, որ իմ սերնդի երիտասարդները տեսնում են, թե ես ինչպես եմ ընկալում այս ամենը, ու դա կօգնի, որ նրանք նմանատիպ խնդիրները նույն մոտեցումով ընկալեն»,- նշել է Քայլին:

Աղբյուր՝ Just Jared



© NEWS.am STYLE