Հանրահայտ ռեփերն իր 45 րոպեանոց ելույթի համար փքաբլիթներ ու 150 հազար դոլար է պահանջում

13:36   30 նոյեմբերի, 2015

Ռեփեր Future բիզնեսից լավ գլուխ է հանում: 32-ամյա երգիչը բավականին յուրօրինակ պահանջներ ունի, որոնց մասին հայտնի է դարձել TMZ-ին:

Ռեփ երգիչը (ի դեպ, երգչուհի Սիարան երաժշտից երեխա ունի. զույգը 2014 –ին  խզել է հարաբերությունները) ըստ երեւույթին, փքաբլիթների մեծ սիրահար է, քանի որ արտիստի ռայդերում առաջին կետերից մեկը հենց դրանք են։

Իսկ երգչի 45 րոպե տեւողությամբ ելույթը 150 հազար դոլար արժե. այսինքն՝ մեկ րոպեի համար 3.333 դոլար:

Ռեփ երգիչը նաեւ 1400 դոլար արժողությամբ չորս շիշ Ace of Spades շամպայն, մեկ շիշ Cîroc օղի, բրոկոլի, հավ ու փոփկոռն է պահանջում։ Ի դեպ, նրա հանդերձասենյակում կիտրոնի բույրով մոմեր պետք է լինեն:



© NEWS.am STYLE