Շինեյդ Օ’Քոնորը փորձել է ինքնասպան լինել

12:35   30 նոյեմբերի, 2015

Հայտնի երգչուհի Շինեյդ Օ’ Քոնորը սոցցանցերում հրապարակած իր նամակում տեղեկացրել է ինքնասպան լինելու մտադրության մասին:

Ինչպես տեղեկացնում է TMZ-ը, ոստիկանությունը Դուբլինում այցելել է երգչուհուն: Այս պահին նա իրեն լավ է զգում, նրան բուժօգնություն է ցուցաբերվում:  

Իռլանդացի երգչուհու շուրջ աղմուկը սկսվել է երեկ, երբ նա Facebook-ի իր էջում գրել է, որ դեղի մահացու չափաբաժին է ընդունել: Ռոք-աստղը նաեւ նշել է, որ Իռլանդիայի հյուրանոցներից մեկում է, որտեղ գրանցվել է մտացածին անունով:  

Իր «մահից առաջ գրած նամակում» Օ’Քոնորը խոստովանել է, որ «մի քանի հրեշավոր դավաճանություն է ապրել» եւ որ այս վիճակի համար մեղավոր են հարազատները:  

«Ես մահացու չափաբաժին եմ ընդունել: Հարգանքի հասնելու այլ եղանակ չկա:  Ես շաբաթներով լաց եմ եղել: Իսկ ինձ ասում էին, որ կորեմ գրողի ծոցը… Ես անտեսանելի եմ: Ես նրանց համար ոչ մի նշանակություն չունեմ: Ինձ ոչ մեկը չաջակցեց: Կարծում եմ` միլիոնավոր անգամներ արդեն մեռել եմ ցավից: Իմ ընտանիքն ինձ բոլորովին չի գնահատում:  Նրանք մի քանի շաբաթ չէին իմանա, որ մահացել եմ, դրա համար էլ հիմա եմ տեղեկացնում նրանց: Կեցցեք, վերջապես ազատվեցիք ինձնից: Կներեք, որ ավելի շուտ չկարողացա:  Ի՜նչ հիմարն եմ: Երբ ինձնից խլում էիք երեխաներին, ուզում էիք, որ խելագարվե՞մ: Իսկ հիմա ինչպե՞ս եք բացատրելու իմ մահը: Բարի եղեք ճշմարտությունն ասել», - գրել է երգչուհին:

Արժե նշել, որ Օ’Քոնորը տառապում է երկբեւեռ խանգարումից, որի հետեւանքով նրան արդեն մի քանի անգամ հիվանդանոց են տեղափոխել: Բայց այդ, հայտնի երգչուհին հանրությունից չի թաքցնում այն փաստը, որ անցյալում ինքը հոգեկան խնդիրներ է ունեցել:

 



© NEWS.am STYLE