Բրիթնի Սփիրսը պարել է Ադելի երգի ներքո

16:38   30 նոյեմբերի, 2015

Բրիթնի Սփիրսը պարել է բրիտանացի երգչուհի Ադելի Hello երգի ներքո: Իր  Instagram-ում Բրիթնին գրել է.

«Ես կարող էին այս երգի տակ բազմիցս պարել... սիրում եմ քեզ, Ադել»,- այսպես է Սփիրսը ստորագրել սոցցանցում հրապարկված տեսագրությունը:

I could dance to this song a MILLION times...love you @adele!

A video posted by Britney Spears (@britneyspears) on

Սակայն միայն Բրիթնին չէ, որ հիանում է Ադելի տաղանդով։ Ադելը նույնպես մի քանի օր առաջ իր գործընկերուհուն հաճոյախոսություն էր արել: «Բրիթնին իսկական թագուհի է: Ես սիրում եմ նրան: Երբեմն դա չափից շատ է արտահայտվում: Բայց սովորաբար կատակը օգնում է թոթափել լարվածությունը»,- իր հարցազրույցներից մեկում անկեղծ խոստովանել էր Ադելը, որից հետո Բրիթնին նրան իր լասվեգասյան համերգին էր հրավիրել։



© NEWS.am STYLE