Լյուբով Ուսպենսկայան հանրությանը չի ներկայանում քաշի խնդիրների պատճառով

17:04   30 նոյեմբերի, 2015

Հանրահայտ երգչուհի Լյուբով Ուսպենսկայան պատմել է , որ այլեւս հանրությանը չի ներկայանում ավելորդ քաշի պատճառով:

«Ավելորդ քաշի պատճառով ես հիմա չեմ կարողանում տանից դուրս գալ: Ես ինձ անհարմար եմ զգում: Ձգտում եմ անել հնարավոր ամեն ինչ նիհարելու համար: Ես շատ շուտով պետք է տեսահոլովակի նկարահանումների մասնակցեմ: Ձգտում եմ ճիշտ սնվել: Բայց առայժմ չի օգնում: Ժամանակին ես բազմաթիվ դիետաներ ու նիհարելու զանազան միջոցներ եմ փորձել եւ հասկացել եմ, որ կա մի փոքրիկ, բայց արդյունավետ միջոց: Եթե ուզում ես նիհարել, ապա պետք է պարզապես բերանդ կարես: Բայց ես ոչ թե գիրանալուց եմ տառապում, այլ նրանից, որ այլեւս չեմ կարողանում հագնել իմ շքեղ զգեստները, որոնք ամռանն էի գնել: Ես կրկնակի խթան ունեմ, քանի որ նոր զգեստներ գնելու մտադրություն չունեմ: Առաջ ես շատ նիհար էի՝ 53 կգ, ու ինձ հոյակապ էի զգում: Բայց երեխա ունենալուց հետո սկսեցի քաշ հավաքել»,- Ուսպենսկայային մեջբերում է ProZvezd–ը:



© NEWS.am STYLE