Քիմ Քարդաշյանը վախենում է, որ շաքարախտ ունի

18:05   30 նոյեմբերի, 2015

Քիմ Քարդաշյանը վախենում է, որ շաքարախտ ունի: Այս մասին հենց ինքը՝ հայուհին է հայտնել Keeping Up With The Kardashians ռիելիթի շոուի նոր դրվագում:

Քիմը խոստովանել է, որ սարսափելի քաղցրակեր է. վերջերս հայուհին Լոս Անջելեսից Նոր Օռլեան էր մեկնել իսկական ֆրանսիական փքաբլիթներ համտեսելու համար:

35-ամյա հեռուստաաստղը խոստովանել է, որ հանուն իր սիրելի ուտելիքի, պատրաստ է շատ երկար ճամփորդել: Քիմը, պարզվում է, պաշտում է ֆրանսիական քաղցրավենիքը, ու Փարիզը Քիմին ոչ միայն նորաձեւությամբ է գրավում, այլեւ խոհարարական արվեստի ֆրանսիացի վարպետների բազմաթիվ համեղ քաղցրավենիքներով: Ավելին, հայուհին հիմա ստիպում է, որ իրենց ընտանեկան խոհարարը իր համար պատրաստի այն նույն ֆրանսիական փքաբլիթները, որոնցով ինքն այդքան հիացած է:

Ճիշտ է, Քիմը նաեւ ավելացնում է, որ վերջերս բժշկի էր այցելել, քանի որ վախենում է, որ քաղցրավենիքի նկատմամբ իր սերը կարող է շաքարախտի պատճառ դառնալ:

Քիմի մայրը նրան խորհուրդ է տալիս հատուկ ապարանջան կապել, որը կվերահսկի ուտելիքի նկատմամբ նրա անզուսպ ցանկությունը, բայց Քիմը հրաժարվում է նման բան անել:

Աղբյուր՝  Daily Mail



© NEWS.am STYLE