Սիլվեստր Ստալոնեն նոր «Ռոկկի» ֆիլմով կարող է «Օսկարի» հավակնել

19:04   30 նոյեմբերի, 2015

Զարմանալի լուր 69-ամյա Սլայի երկրպագուների համար: Սիլվեստր Ստալոնեն կարող է   «Օսկար» ստանալ Ռոկիի մասին նոր հերոսապատման էկրանավորման`«Կրիդի» համար:

Անցյալ շաբաթ Լոս Անջելեսի  Regency Village Theatre-ում տեղի է ունեցել նոր «Ռոկկիի» պրեմիերան, որը կոչվում է «Կրիդ»: 

Ֆիլմի մասին. Սիլվեստր Ստալոնեի հերոսն այս անգամ երկրորդ պլանում է։ Նա հանդես է գալիս որպես նոր գլխավոր հերոսի (, որի դերը կատարել է Մայքլ Բ. Ջորդանը) մարզիչ: Հերոսին կոչում են Ադոնիս։ Նա Ապոլլոն Կրիդի` Ռոկկիի առաջին ֆիլմերում վերջինիս ոխերիմ թշնամու, իսկ հետո` ընկերոջ որդին է: Նոր ֆիլմում Ադոնիս Կրիդը փորձում է բռնցքամարտում մեծ համբավ ձեռք բերել, եւ ծերացած Ռոկի Բալբոան, որը նրա հոր հետ մենամարտել է ռինգում, որոշում է դառնալ տաղանդավոր, բայց բռնկուն երիտասարդի մարզիչը: 

«Օսկարի» մասին զրույցները սկսվեցին անմիջապես այն բանից հետո, երբ ֆիլմը մի շաբաթում տոմսերի վաճառքի ռեկորդ սահմանեց ԱՄՆ-ում: «Ռոկիի» առաջին ֆիլմի համար Ստալլոնեն դեռեւս 1976-ին երեք «Օսկար»-ի է արժանացել:   

Այժմ Սլայը կարող է լավագույն սցենարի համար մրցանակի արժանանալ, իսկ Մայքլ Բ. Ջորդանը`  «լավագույն դերասան» անվանակարգում: Իմիջիայլոց, երկուսն էլ արդեն իրենց համաձայնությունը տվել են նոր բռնցքամարտիկի մասին արդեն նոր պատմության շարունակությանը:  

Ֆիլմն առաջին հինգ օրվա ընթացքում 42 միլիոն դոլարի եկամուտ է բերել (35 միլիոն դոլար բյուջեի պարագայում), ընդ որում, այն մրցակցում էր «Քաղցած խաղեր» ժապավենի հետ:

Աղբյուրը`Daily Mail



© NEWS.am STYLE