Էրիկի տպավորիչ գրառումը՝ մենահամերգից հետո

16:20   30 նոյեմբերի, 2015

Շաբաթ`նոյեմբերի 28-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ երգիչ Էրիկի առաջին մենահամերգը, որն անցավ լի դահլիճով, հայտնի հյուրերով եւ բուռն ծափահարություններով։ Երգչի համերգից հետո իրենց տպավորություններով կիսվեցին ոչ միայն ներկա հյուրերը, այլեւ հենց ինքը՝ էրիկը։

«Եվս մեկ շատ կարևոր փուլ իմ կյանքի ՝ համարում եմ ստացված։

Շնորհակալ եմ իմ հանդիսատես Ձեզ ՝յուրաքանչյուրիդ, ովքեր գեղեցկացրեցին իմ մենահամերգը իրենց ներկայությամբ։

Անչափ հուզիչ օր էր ինձ համար։

Ձեր շնորհիվ իրականություն դարձավ իմ վաղեմի երազանքը։

Շնորհակալ եմ, որ ունեմ Ձեզ պես կիրթ, բարձրաճաշակ հանդիսատես, ովքեր ստիպում են նայել միայն առաջ , կատարելագործվել , անել ինչ-որ մի տեղ անհնարին,անիրականը ,որը Ձեր շնորհիվ կարող է դառնալ իրականություն ։

Մենք երեկ դա ապացուցեցինք միասին ։

Երեկվա Ձեր ջերմությունը,ծափերը ՝ ինձ դեռ երկար են ուժ տալու, որպիսի շարունակեմ ստեղծագործել ու ապրել ՝ ՁԵԶ ՀԱՄԱՐ , ՁԵԶԱՆՈՎ !!!

ԱՆՉԱՓ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ...»,- Instagram-ում գրել է երգիչը։



© NEWS.am STYLE