Վեց սվիտեր, որոնք պետք է ունենա յուրաքանչյուր աղջիկ

20:15   1 դեկտեմբերի, 2015

Այս սվիտերների արտաքին տեսքը կարող է փոխվել ըստ նորաձեւության, բայց ձեւը մշտապես արդիական է մնում՝ անկախ թրենդից:

Զոլավոր սվիտեր

Զոլերը բոլոր գոյություն ունեցողներից ամենաունիվերսալ պրինտն են, իսկ նավաստու շապիկին նմանակող հագուստը առանց չափազանցության միշտ էլ կմնան ցանկացած նորաձեւ աղջկա գլխավոր «զենքերից» մեկը: Իսկ ձմռանը նավաստու նուրբ շապիկի իդեալական այլընտրանքը կարող է դառնալ զոլավոր սվիտերը:

Զգեստ-սվիտեր

Զգեստ սվիտերը այս սեզոնում նույնպես նորաձեւ է՝ չնայած ըստ էության այն երբեք էլ չի կորցնում իր արդիականությունը: Ընտրեք տրիկոտաժային միդի- զգեստներ կամ խոշոր գործվածքով լայն զգեստ-սվիտերներ:

Ժակարդային գործվածքի սվիտեր

Ժակարդային գործվածքի սվիտերները թերեւս կարելի է մեր ներկայացրած մոդելներից ամենաձմեռայինը համարել, քանի որ հենց միայն իր տեսքով միանգամից տաքացնում է քեզ ու կատարյալ է Նոր տարվա ու Սուրբ Ծննդի նախօրեին:

«Ձկնորսական» սվիտեր

Այսպես կոչված ձկնորսական սվիտերը, իհարկե, ամենեւին էլ նման չէ ձկնորսների իսկական սվիտերներին, բայց հիմնական բնորոշ գծերն այն պահպանել է՝ խոշոր գործվածքի ու ազատ ձեւի շնորհիվ այն կդառնա քո սիրելի հագուստը ձմռան ցուրտ ամիսներին:

Հարմարավետ վերնազգեստ (водолазка)

Այսպիսի վերնազգեստը հիմա ըստ էության աշուն – ձմեռ սեզոնի գլխավոր must-have-ն է: Այնպես որ առանց դրա հնարավոր չէ զգեստապահարանն ամբողջական համարել՝ չնայած այն նույնպես իր արդիականությունը երբեք չի կորցնում: Իդեալական սուզակազգեստը պետք է մի քիչ լայն լինի ու անպայման լավ որակի, հակառակ դեպքում տպավորությունը անդառնալիորեն կփչանա (լայնացած կտորը կամ էլ թելի գնդիկները հաստատ նրբագեղ տեսք չեն ունենա):

Լապշա-սվիտեր

Լապշա սվիտերը երկու շատ արժեքավոր առավելություն ունի՝ այն տեսողականորեն ձգում է կազմվածքը ու հոյակապ տեսք ունի բազմաշերտ հանդերձանքի դեպքում (փորձեք դրա վրայից հագնել անթեւ զգեստ կամ էլ պինդ կտորից բլեյզեր)։

Աղբյուր՝ Cosmo



© NEWS.am STYLE