Աստղային ոճ. Արտակ Վարդանյան

19:45   1 դեկտեմբերի, 2015

Արտակ Վարդանյանը եթերում է շատ վաղուց: Իր առաջին քայլերից սկսած էլ հաղորդավարը սիրվել է հեռուստադիտողի կողմից իր կիրթ խոսքի, հմայիչ արտաքինի եւ սուր հարցադրումների շնորհիվ: Տարիներ են անցել, սակայն Արտակը մինչ օրս հեռուստադիտողի համար նույն պատանին է մնացել:

Այնուամենայնիվ, ավելի ուշադիր հեռուստադիտողները նկատած կլինեն, որ հաղորդավարի էկրանային  ոճը տարիների ընթացքում փոփոխության ենթարկվել է. սա նաեւ պայմանավորված է այն հաղորդումների ձեւաչափերով, որոնք այսօր վարում է Արտակը: Եթերում նրան կարելի է տեսնել կոստյումներով կամ վերնաշապիկներով: Սակայն հաղորդավարը չի կրում  դասական ստանդարտ ոճի կոստյումներ` նա նախընտրում է դրանք համադրել վառ եւ ժամանակակից գույներով, տարբեր երանգավորումներ ունեցող փողկապներով եւ շարֆերով:

Առօրյայում Արտակը նախընտրում է ազատ ոճը: Հաղորդավարին հաճախ կարող եք տեսնել բազմերանգ շապիկներով, պիջակներով, տարբեր գույների տաբատներով, շորտերով եւ արեւային ակնոցներով:

«Աստղային ոճ» խորագրում առանձնացրել ենք սիրված հաղորդավարի կերպարներից տասը:

10.

9.

8.

7.

6.

5.

4.

3.

2.

1.

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արտակ Վարդանյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE