ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   1 դեկտեմբերի, 2015

ԽՈՅԵՐ

Ձեր սիրելիի կյանքում խնդիր է առաջացել, որը նա կարող է լուծել միայն ձեր օգնությամբ: Թե կոնկրետ ինչ օգնություն է նրան հարկավոր, դժվար է ասել, բայց դուք դա կհասկանաք: Սիրող սիրտը ամեն ինչ զգում է:

ՑԼԵՐ

Այս օրն անցկացրեք ջրին հնարավորինս մոտ: Գնացեք ծով, լիճ` ցանկացած ջրային տարածք: Ձեզ կհամակեն ռոմանտիկ զգացողությունները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ավելի լավ է տանից դուրս մի եկեք եւ ձեր սիրելիին էլ համոզեք նույնը անել: Հակառակ դեպքում` այնքան նեգատիվ բաների կարող եք բախվել, որ տուն վերադառնալիս բոլորովին այլ մարդ կդառնաք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր նրբությունների օր է: Ձեր սիրելիին դիմեք նուրբ եւ զգացմունքային բառերով,անգամ եթե նախկինում իրար այդպես չէիք դիմում:  Սակայն փորձեք չչարաշահել այդ ամենը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր երկրորդ կեսը ձեզ կփորձի համոզել, թե ձեզ արժանի չէ: Նա դա այնքան կպնդի, մինչեւ որ ինքն էլ համոզվի: Սակայն ամեն ինչ ձեր ձեռքերում է: Դուք կարող եք նրան ապացուցել, որ նա ձեզ համար մեծ նշանակություն ունի:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք կհասկանաք, թե որքան հաճելի է մեկ ուրիշին հաճույք պատճառելը, հատկապես, երբ խոսքը գնում է սիրելի անձնավորության մասին: Այնպես որ` ժամանակ առ ժամանակ փորձեք նրան նմանօրինակ անակնկալներ մատուցել:

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեր ընտանեկան երջանկությունը կախված կլինի ձեր կողակցի ուշադրությունից: Դուք հոգնել եք չորս պատերի արանքում նստելուց: Ձեզ հանգիստ է պետք: Եթե անգամ ձեր սիրելին չի ցանկանում ձեզ հետ տանից դուրս գալ, դա արեք միայնակ:

ԿԱՐԻՃՆԵՐ

Փորձեք ձեր սիրելիին ցույց տալ, որ նա ինքնուրույն մարդ է: Նրան հնարավորինս շատ ազատություն տվեք, որպեսզի նա իրեն կախված չզգա ոչ մեկից, նույնիսկ ձեզանից:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք լուրջ ընտրության առջեւ կկանգնեք` ընտրել լավի՞ն, թե՞ վատին: Խոսքը գնում է ձեր երկրպագուների եւ այն անձնավորության մասին, ում դուք եք սիրահարված: Մնում է հասկանալ, թե երկու կողմերից որին եք նախապատվությունը տալու:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այդքան շատ բան մի պահանջեք ձեր սիրելիից: Հասկացեք` նա հրաշագործ չէ, թեեւ հանուն ձեզ փորձում է այդպիսին լինել: Այն, ինչ նրանից պահանջում եք, դժվար է իրականացնել: Փորձեք հասկանալ…

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր սիրելին այսօր չի հասկանա, թե ինչ եք իրենից պահանջում: Ճիշտն ասած` դուք ինքներդ էլ դա չեք հասկանում, պարզապես, ձեզ դուր է գալիս այդ գործընթացը: Սակայն հաշվի առեք այն փաստը, որ վաղ, թե ուշ դա կարող է բարկացնել ձեր սիրելիին:

ՁԿՆԵՐ

Այսօր աշխատեք շատ չվստահել մարդկանց: Խոսքը նաեւ ձեր սիրելիին է վերաբերում: Իհերկե, պետք չէ մտածել, թե նա ձեզ ստում է, պարզապես, փորձեք ավելի զգոն լինել եւ հեշտությամբ չհավատալ ամեն ասվածին:



© NEWS.am STYLE