American Idol. Երբ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է Քանյե Ուեսթին

12:05   1 դեկտեմբերի, 2015

Համացանցում հայտնվել է American Idol շոուի 15-րդ եթերաշրջանի առաջին հոլովակը, որում ցուցադրվում է հանձնաժողովի առաջ Քանյե Ուեսթի հայտնվելու տեսարանը: 

Ժյուրիի կազմում են Ջենիֆեր Լոպեսը, Կիթ Ուրբանը ու Հարի Քոնիկը: Լոպեսն անկեղծորեն զարմանում է, երբ տեսնում է Քիմ Քարդաշյանի ամուսնուն: 

-Սա ո՞վ է։ Քանյե Ուե՞սթը: Դու ի՞նչ ես այստեղ անում,- բացականչում է նա:

Նշենք, որ շոուի 15-րդ եթերաշրջանը, որը պետք է վերջինը լինի, ԱՄՆ–ում կթողարկվի 2016-ի հունվարի 6-ին:



© NEWS.am STYLE