Նախկին «Միսս Տիեզերք» Օլիվիա Կուլպոն իր բոյֆրենդի կուսության պատճառով բաժանվել է նրանից

11:34   1 դեկտեմբերի, 2015

Նախկին «Միսս Տիեզերք» 23-ամյա Օլիվիա Կուլպոն բաժանվել է իր բոյֆրենդից՝ 28-ամյա ամերիկյան ֆուտբոլի խաղացող Տիմ Թիբոուից վերջինիս կուսության պատճառով, հայտնում է US Weekly-ն: Բանն այն է, որ Թիբոուն, լինելով հավատացյալ քրիստոնյա եւ պահպանողական հայացքների տեր մարդ, դեռ վեց տարի առաջ էր հայտարարել, որ իր կուսությունը պահում է ապագա կնոջ համար։ Սակայն Օլիվիային առանց սեքսի  հարաբերությունները չէին բավարարում: 

Մոտ կանգնած աղբյուրի խոսքով,  Թիբոուն իսկապես սիրահարվել էր Օլիվիային, իսկ բաժանումը հենց աղջկա նախաձեռնությունն էր:

«Նա Օլիվիային սիրային նամակներ ու  խոստովանություններ էր ուղարկում, ամեն կերպ ցույց տալիս իր սերը: Բայց Օլիվիան ստիպված էր բաժանվել նրանից։ Թիբոուն նրան շատ է դուր գալիս, սակայն նա ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել սեքսի բացակայությանը: Իսկ Թիբոուն էլ իր հերթին անդրդվելի է իր որոշման հարցում»,- ասել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:

Կուլպոն, որը հաղթել էր «Միսս Տիեզերք2012» մրցույթում, ավելի վաղ հանդիպում էր երգիչ Նիք Ջոնասի հետ:

Այս տարվա հունիսին նրանք հայտարարել էին, որ բաժանվում են, իսկ Թիմ Թիբոուի հետ աղջկա սիրավեպը սկսվել է մոտավորապես երկու ամիս առաջ:



© NEWS.am STYLE