Նատալյա Վոդյանովան, Էմի Շումերը, Սերենա Ուիլյամսը մերկացել են Pirelli-2016 օրացույցի համար

12:34   1 դեկտեմբերի, 2015

Pirelli օրացույցը ավանդաբար ամեն տարի ուրախացնում է մերկ բնորդուհիների լուսանկարներով: Սակայն այս տարի կոնցեպտը փոխվել է:

Սերենա Ուիլյամս

Լուսանկարների հեղինակն է դարձել ամերիկյան հանրահայտ լուսանկարիչ Էննի Լեյբովիցը, իսկ օրացույցի էջերին հայտնվել են Ջոն Լենոնի այրի Յոկո Օնոյի, կատակերգու Էմի Շումերի, փանք ռոք բանաստեղծ Փաթթի Սմիթի, մոդել Նատալյա Վոդյանովայի, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի, լրագրող Թավի Գեւինսոնի, չինացի դերասանուհի եւ Չինաստանում ՄԱԿ-ի՝ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ղեկավար Յաո Չենի, բարերար Ագնես Գանդի ու Սադի Ռեյն Սոուպ Գանդի եւ այլ ազդեցիկ կանանց լուսանկարները: 

Էմի Շումեր


Նատալյա Վոդյանովա


Փաթթի Սմիթ

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE