Psy-ի նոր տեսահոլովակը «պայթեցրել է» YouTube-ը. ավելի քան 2 մլն դիտում 12 ժամվա ընթացքում

10:02   1 դեկտեմբերի, 2015

Psy-ի նոր տեսահոլովակը «պայթեցրել է» YouTube-ը. ավելի քան 2 մլն դիտում 12 ժամվա ընթացքում: Daddy կոչվող երգը երեկ ուշ երեկոյան է հայտնվել հարավկորեացի երգիչ Psy-ի պաշտոնական YouTube ալիքում: 

Ըստ դիտումների վիճակագրության, 12 ժամվա ընթացքում տեսահոլովակը դիտել է ավելի քան երկու միլիոն մարդ:

Gangnam Style տեսահոլովակն առայսօր պահպանում է համաշխարհային ռեկորդակրի դիրքերը՝ որպես YouTube -ում ամենամեծ քանակությամբ՝ 10.1 մլն լայքեր ստացած տեսահոլովակ: Ինտերնետի օգտատերերն անցած երեք տարիներին այն դիտել են 2.46 մլրդ անգամ:



© NEWS.am STYLE