Ֆիլիպ Կիրկորովը գտել է իր երկվորյակ եղբորը

16:40   1 դեկտեմբերի, 2015

Ռուսական էստրադայի «արքա» Ֆիլիպ Կիրկորովն արտասահմանում գտել է իր երկվորյակ եղբորը: Հանրահայտ ռուս երգիչն իր Instagram–ում պատմել է այն մասին, որ գտել է իր երկվորյակ եղբորը:

Պարզվում է, որ Կիրկորովի նմանակը պակաս նշանավոր չէ, քան ռուսական էստրադայի աստղը, բայց ոչ թե Ռուսաստանում, այլ Ֆրանսիայում: Երգիչն իր երկվորյակ եղբայրն է անվանել հանրահայտ դերասան 24-ամյա Քեւ Ադամսին:

«Իհարկե 2016-ը հագեցած է լինելու: Հենց նոր ես կինոշուկային ներկայացրեցի «Ալադինի նոր արկածները» հրաշալի ֆիլմը, որտեղ հնչունավորել եմ գլխավոր հերոսին՝ Ալադինին: Ճակատագրի հեգնանքով, ֆրանսիացի դերասան Քեւ Ադամսը, որը այդ ֆիլմում կատարել է գլխավոր դերը, կարող էր ինձ նմանակել «Точь в Точь» շոուում, քանի որ նա պարզապես իմ երկվորյակ եղբայրն է: Բայց առայժմ ես եմ նրան հնչունավորել նոր արկածային ֆիլմում»,- գրել է Ֆիլիպ Կիրկորովը իր Instagram-ում:



© NEWS.am STYLE