Մադամ Տյուսոյի թանգարանում հայտնվել է Ադրիանա Լիմայի մոմե արձանը

14:00   1 դեկտեմբերի, 2015

Այո, այո, այո՜.... Վերջապես բրազիլացի սեքսուալ մոդել Ադրիանա Լիմայի երկրպագուները կարող են գոհ մնալ։ Victoria's Secret-ի հրեշտակը հավերժացել է Մադամ Տյուսոյի նյույորքյան թանգարանում։ 34-ամյա Ադրիանան անձամբ է բացել մոմե արձանը եւ լուսանկարվել դրա հետ։

Արձանը պատրաստված է բրազիլուհի մոդելի հայտնի կերպարով, որով Լիման 2013-ին հայտնվել էր Victoria's Secret-ի շոուում։

Նշենք, որ Ադրիանան Victoria's Secret-ի հենց այն մոդելն է, որը բոլորից երկար է մնացել ապրանքանիշի պոդիումում։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ WireImage, FilmMagic, Invision, AP



© NEWS.am STYLE