Քիմ Քարդաշյանը հղիության 37-րդ շաբաթում վարակվել է գրիպով

15:05   1 դեկտեմբերի, 2015

Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր բաժանորդներին տեղեկացրել է, որ հղիության 37-րդ շաբաթում վարակվել է գրիպով:

Քիմն իր կլորիկ փորի լուսանկարն է տեղադրել ու տխուր սմայլիկներ կցել.

«37 շաբաթ Х սինուսիտ Х գրիպ»,- այսպես է ստորագրել լուսանկարը 35-ամյա հայուհին:

Հիշեցնենք, որ  հայտնի հեռուստաաստղը երեկ K eeping Up With The Kardashians ռիելիթի շոուի նոր դրվագում վախենում էր, որ շաքարախտով հիվանդ է: Քիմը խոստովանել է, որ սարսափելի քաղցրակեր է եւ վերջերս Լոս Անջելեսից Նոր Օռլեան էր թռչել, որպեսզի իսկական ֆրանսիական փքաբլիթներ համտեսի:



© NEWS.am STYLE