«Breaking Bad» ֆիլմի աստղ Բրայան Քրենսթոնին Ջենիֆեր Գարների հետ միասին տեսել են նոր ֆիլմի նկարահանումներին

15:54   1 դեկտեմբերի, 2015

«Breaking Bad» ֆիլմի աստղ Բրայան Քրենսթոնի երկրպագուները ամենայն հավանականությամբ շուտով նոր ֆիլմ կդիտեն իրենց սիրելի դերասանի մասնակցությամբ:  

59-ամյա Բրայանին (նշենք, որ սերիալի յուրաքանչյուր նոր դրվագի համար դերասանը 225 հազար դոլար էր ստանում) Ջենիֆեր Գարների հետ նկատել են Լոս Անջելեսում «Wakefield» ֆիլմի նկարահանումների ժամանակ։

Բրայանին շատ դժվար էր ճանաչել նոր կերպարով. նոր ֆիլմում դերասանը խաղում է Մանհեթենում աշխատող հաջողակ դատապաշտպանի դեր:

Իսկ 43-ամյա Ջենը շատ ճոխ տեսք ուներ՝ չնայած լուրեր են պտտվում, որ նա բաժանվել է Բեն Աֆլեքից:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ Pacific Coast News



© NEWS.am STYLE