Մերկ Քիմ Քարդաշյանը գովազդել է իր անկեղծ ֆոտոշարքը

13:15   1 դեկտեմբերի, 2015

Քիմ Քարդաշյանի՝ անապատում արված այդ ֆոտոշարքի մասին շատ էին քննարկում։ Ճիշտ է, համացանցում այդ ֆոտոսեսիայից որոշ լուսանկարներ արդեն հայտնվել են, սակայն Քիմ Քարդաշյանն առաջին անգամ է իր Twitter –ում այդ ֆոտոշարքից երկու լուսանկար տեղադրում:

Փաստորեն, 35-ամյա հայուհին ծննդաբերությանը ընդամենը երեք շաբաթ առաջ գովազդել է ամբողջական ֆոտոսեսիան:

«Բոլոր լուսանկարները վաղը կլինեն իմ կայքում»,- գրել է Քիմը:



© NEWS.am STYLE