Baby Crisis. Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը չեն կարողանում երեխայի համար անուն ընտրել

17:05   1 դեկտեմբերի, 2015

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը չեն կարողանում անուն ընտրել իրենց երեխայի համար: Ինչպես գրում է TMZ–ը, երեք շաբաթ հետո Քիմ Քարդաշյանը պետք է տղա լույս աշխարհ բերի, սակայն առայսօր ամուսինները դեռ չեն կողմնորոշվել երեխայի անվան հարցում:

Մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ամուսինները մոտավորապես 20 անուն են քննարկել, սակայն դրանցից ոչ մեկը նրանց դուր չի եկել: Եվ Քանյե Ուեսթը կարծես սկսել է մտածել այն մասին, որ հիմա նորաձեւ է համարվում երեխայի անունը նրա ծնվելուց հետո որոշել։ Այսինքն՝ ծնողներին որ անունը այդ օրը ճիշտ կթվա, այդպես էլ երեխային կկոչեն: Հայտնի է, որ ամուսինները երեխայի համար հազվագյուտ անուն են փնտրում:



© NEWS.am STYLE