Շուշաննա Թովմասյանը՝ Մարտ Բաբայանի նոր տեսահոլովակի մասին

15:34   1 դեկտեմբերի, 2015

Ժամեր առաջ հայտնի երգիչ Մարտ Բաբայանը ներկայացրել է իր երկար սպասված տեսահոլովակը՝ նկարահանված «Ты любовь моя» երգի հիման վրա։ Տեսահոլովակում գլխավոր հերոսուհուն մարմնավորել է Շուշաննա Թովմասյանը, որը Instagram-ում հրապարակել է Մարտի տեսահոլովակը եւ գրել.

«Սրտանց ուզում եմ շնորհավորել Մարտ Բաբայանին և իր պրոդյուսեր Սոֆիա Գուլյանին այս հրաշալի երգի և գեղեցիկ տեսահոլովակի պրեմիերայի կապակցությամբ:

Վստահ եմ, այն սիրվելու է շատերի կողմից և իր շունչն է հաղորդելու բոլոր սիրահար զույգերին»։



© NEWS.am STYLE