Քայլի Ջեները մազերը կանաչ է ներկել

17:34   1 դեկտեմբերի, 2015

18-ամյա Քայլի Ջեները մազերը կանաչ է ներկել: Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը նոր կերպարով է հայտնվել շրթներկերի իր հավաքածուի շնորհանդեսին, որին ի դեպ Քեյթլին Ջեներն էլ էր ներկա՝ նույնպես սպիտակ զգեստով:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ռեելիթի շոուի աստղը զրուցել էր Էլեն Դեջեներեսի հետ իր հոր՝ Բրյուսի սեռափոխության ու Քեյթլին Ջեների վերածվելու մասին:

«Սկզբում ես ինձ մի տեսակ կաշկանդված էի զգում, իմ ընտանիքում բոլորն էլ նույն զգացողությունն ունեին, հետո մենք սկսեցին ամեն ինչ ընկալել այնպես, ինչպես իրականում կա: Հիմա Քեյթլինն ինձ ավելի շատ է դուր գալիս, քան իմ հայրը: Ես նրա հետ զրուցում եմ շպարի ու հագուստի մասին: Առաջ ես զգում էի, որ մեր ընտանիքում ինչ -որ գաղտնիք կա. երբ ես ու Քենդալը փոքր էինք՝ 6 եւ 7 տարեկան, մենք մի անգամ տեսանք, թե ինչպես է մեր հայրիկը կանացի հագուստ փորձում: Ես գիտեի, որ կա մի բան, ինչի մասին մենք չենք խոսում: Բայց հիմա ամեն ինչ իր բնական հունով է ընթանում: Նա ապրում է այնպես, ինչպես հարմար է իրեն, ու մենք տեսնում ենք, որ նա երջանիկ է: Հույս ունեմ, որ իմ սերնդի երիտասարդները տեսնում են, թե ես ինչպես եմ ընկալում այս ամենը, ու դա կօգնի, որ նրանք նմանատիպ խնդիրները նույն մոտեցումով ընկալեն»,- նշել է Քայլին:

 

Աղբյուրը՝  justjared.com



© NEWS.am STYLE