Ուիլ Սմիթի 15-ամյա դուստրը նոր ռեփ ալբոմ է թողարկելու

18:07   1 դեկտեմբերի, 2015

15-ամյա Ուիլոու Սմիթը՝ դերասան Ուիլ Սմիթի ու Ջադա Փինքեթի դուստրը, պատրաստվում է թողարկել իր նոր ռեփ ալբոմը:

Ինչպես հայտնել է Billboard–ը, դերասանի դուստրը ծրագրում էր իր նոր ալբոմում 26 երգ ներառել, սակայն հետո որոշել է, որ երիտասարդ ունկնդրի ուշադրությունն այդքան երկար ժամանակ կենտրոնացած պահելը բարդ կլինի, ու դրա համար էլ ալբոմում ընդամենը 14 երգ է ընդգրկելու:

Ուիլոու Սմիթի նախորդ «3» ալբոմը թողարկվել է 2014-ին: Դրա ձայնագրությանը մասնակցել էր նեոսոուլ ոճի երգչուհի SZA-ն: 



© NEWS.am STYLE