Նորաձեւության փորձագետ Էվելինա Խրոմչենկոն՝ Արեւիկ Սիմոնյանի ստեղծած վզնոցով

19:16   1 դեկտեմբերի, 2015

Նորաձեւության փորձագետ էվելինա Խրոմչենկոն վերջերս «Модный Приговор» հաղորդման ամանորյա նկարահանումներին ներկայացրել էր հայ հայտնի դիզայներ Արեւիկ Սիմոնյանի մոդելավորած հագուստով։ Սակայն պարզվում է, որ նորաձեւության փորձագետին դուր են եկել հայ դիզայների ոչ միայն զգեստները, այլեւ աքսեսուարները։ Այս մասին տեղեկանում ենք թե Սիմոնյանի ապրանքանիշի, թե հայտնի փորձագետի Instagram-ի էջերում հայտնված նոր լուսանկարով, որում Խրոմչենկոն կրում է հայ դիզայների ստեղծած վզնոցը։



© NEWS.am STYLE