Տղամարդիկ ցանկանում են բոլոր կանանց անխտիր

23:17   1 փետրվարի, 2013

Տղամարդիկ ցանկանում են բոլոր կանանց անխտիր։ Նման եզրահանգման են եկել հոլանդացի գիտնականները, ովքեր հետազոտություն են անցկացրել 21-25 տարեկան տղամարդկանց շրջանում, հաղորդում է Likar-ը։

Գիտափորձի մասինակիցներին նույն սենյակում 5 րոպեով մենակ են թողել աղջկա հետ։ Ընդ որում ոչ բոլոր մասնակիցներն են նրան գրավիչ համարել։ Սակայն, գիտափորձի ավարտին պարզվել է, որ բացառապես բոլոր մասնակիցների արյան մեջ տեստոսթերոնի մակարդակը (սեռական հորմոնի) բարձրացել է միջինում 8%-ով։ Դա ապացուցում է, որ տղամարդու սեռական ցանկությունը հակառակ սեռի նկատմամբ կախված չէ կնոջ արտաքին տվյալներից. տղամարդու սեռական հորմոնի մակարդակն աճում է երեխա ունենալու տարիքի հասած ցանկացած կնոջ տեսնելիս, անկախ կոնկրետ տղամարդու նախընտրություններից։

Գիտնականները վստահ են, որ տղամարդու օրգանիզմի նման արձագանքը բնությունից է տրված։



© NEWS.am STYLE