«Միսս Գերմանիան»՝ «Միսս Տիեզերք» մրցույթի սկանդալի մասին. Մեզնից ոչ մեկը Միսս Ֆիլիպինների օգտին չի քվեարկել

13:07   22 դեկտեմբերի, 2015

Երեկ Լաս Վեգասում անցկացվել է «Միսս Տիեզերք 2015» մրցույթը, որը նշանավորվել է մեծ սկանդալով, քանի որ հաղթողի թագը սխալմամբ մեկ այլ գեղեցկուհու էին տվել:

Մրցույթի արդյունքներով «Միսս Տիեզերք 2015» տիտղոսակիրն էր դարձել Ֆիլիպինների 26-ամյա ներկայացուցիչ Պիա Ալոնսո Վուրթցբախը:

Սակայն հաղորդավար Սթիվ Հարվին շփոթել էր աղջիկներին ու սխալմամբ հաղթող հռչակել Կոլումբիայի 21-ամյա ներկայացուցիչ Արիադնա Գությերեսին: Դրանից հետո հաղորդավարն անմիջապես ներողություն էր խնդրել՝ ասելով, որ սխալվել է ու տիտղոսը ուրիշին հանձնել:

Գերմանիայի ներկայացուցիչ Սարա-Լոթարինգիա Ռիքն էլ բրիտանական Mirror-ին տված հարցազրույցում քննադատել է ժյուրիի վերջնական որոշումը:

«Չեմ կարողանում հավատալ դրան։ Ես սարսափելի տխրեցի: Ինձ համար իսկական հաղթողը Ֆրանսիայի մասնակիցն է: Չնայած ես երջանիկ էի նաեւ լսել, որ «Միսս Տիեզերք» է դարձել կոլումբիայի մասնակիցը։ Նա շատ էր պայքարում ու արժանի էր հաղթանակին: Այնպես որ ես ու մյուս մասնակիցները դժգոհ էինք թագը Միսս Ֆիլիպիններին հանձնելու վերջնական որոշումից: Մեզանից ոչ մեկը նրա օգտին չէր քվեարկել»,- հայտնել է Սարա-Լոթարինգիա Ռիքը:



© NEWS.am STYLE