Սկանդալ «Միսս Տիեզերքում». «Միսս Պուերտո Ռիկոն», «Միսս Կոստա Ռիկան», «Միսս Մեքսիկան» հարձակվել են հաղթողի վրա

15:07   22 դեկտեմբերի, 2015

Երեկ Լաս Վեգասում անցկացվել է «Միսս Տիեզերք 2015» մրցույթը, որը նշանավորվել է մեծ սկանդալով, քանի որ հաղթողի թագը սխալմամբ մեկ այլ գեղեցկուհու էին տվել: Մրցույթի արդյունքներով «Միսս Տիեզերք 2015» տիտղոսակիրն էր դարձել Ֆիլիպինների 26-ամյա ներկայացուցիչ Պիա Ալոնսո Վուրթցբախը:

Սակայն հաղորդավար Սթիվ Հարվին շփոթել էր աղջիկներին ու սխալմամբ հաղթող հռչակել Կոլումբիայի 21-ամյա ներկայացուցիչ Արիադնա Գությերեսին: Դրանից հետո հաղորդավարն անմիջապես ներողություն էր խնդրել՝ ասելով, որ սխալվել է ու տիտղոսը ուրիշին հանձնել:

Գերմանիայի ներկայացուցիչ Սարա-Լոթարինգիա Ռիքն էլ բրիտանական Mirror-ին տված հարցազրույցում քննադատել է ժյուրիի վերջնական որոշումը:

Իսկ հիմա գրոհի են անցել «Միսս Պուերտո Ռիկոն», «Միսս Կոստա Ռիկան», «Միսս Մեքսիկան»: Պարզվել է, որ աղջիկները հիասթափված այն հանգամանքով, որ թագը սխալմամբ հանձնել էին «Միսս Կոլումբիային», իսկ հետո էլ՝ «Միսս Ֆիլիպիններին»:

TMZ–ի փոխանցմամբ՝ Լատինական Ամերիկայի երկրների մրցույթի մասնակիցները դժգոհ են «Միսս Ֆիլիպինների» հաղթանակից, ու շատ մասնակիցներ մրցույթից հետո նրան անգամ չեն շնորհավորել:

«Նա արժանի չէ հաղթանակի, մրցույթի ժամանակ ինչ-որ տարօրինակ բան է կատարվել »,- հայտնել են աղջիկները:

Ընդհանուր առմամբ, ինչպես նշում է աղբյուրը՝ եւ Կոլումբիայի, եւ Ֆիլիպինների ներկայացուցիչներին նկատել էին մրցույթի ամենավաղ փուլերում։  Իսկ մրցույթի մասնակիցները հիմնականում Կոլումբիայի ներկայացուցչին էին համակրում:



© NEWS.am STYLE