Ժաննա Ֆրիսկեի հայրը պատմել է Դմիտրի Շեպելեւի հետ հաշտության մասին

13:11   29 դեկտեմբերի, 2015

Կարծես թե հույս կա, որ այս տարվա վերջին վերջապես կհանդարտվեն Ժաննա Ֆրիսկեի հոր ու հեռուստահաղորդավարի Դմիտրի Շեպելեւի միջեւ կրքերն ու սկանդալները:

Հանգուցյալ երգչուհու հայրը անկեղծ հարցազրույց է տվել եւ խոստովանել, որ վիճաբանությունների համար այլեւս ուժ չունի: Երկու տարեկան Պլատոնի խնամակալության համար պայքարը Ժաննայի հոր ու նրա սիրելի տղամարդու միջեւ շուտով վերջապես կավարտվի:

«Ես հոգնել եմ անվերջանալի վեճերից: Վերջերս մենք զրուցեցինք Դիմայի հետ ու հանգեցինք այն եզրակացության, որ ժամանակն է վերջ տալ այս սկանդաներին: Ես ասացի. «Դիմա, եթե ուզում ես, ես քեզ կվերաբերվեն ինչպես իմ որդուն: Արի մոռանանք այս ամենի մասին, ինչպես մի սարսափելի երազի»,- այսպես սկսեց իր պատմությունը Վլադիմիր Ֆրիսկեն:

Նա խոստովանել է, որ այլեւս հակամարտելու համար ուժ չունի:

«Մենք պայմանավորվել ենք, որ խաղաղ համաձայնագիր կկազմենք ու կստորագրենք փաստաթղթեր: Դիմայի դատապաշտպանները արդեն զբաղվում են դրանով: Ես այլեւս կռվելու ու բղավելու ուժ չունեմ»,- Վլադիմիրի խոսքը մեջբերում է Starhit–ը:

Նշում են, որ ծանր ապրումներից պատճառով Ֆրիսկեի հոր մոտ առողջական խնդիրներ են սկսվել. ճնշումն է բարձրանում ու սիրտն է ցավում: Նա նկատելիորեն նիհարել է: Ժաննա Ֆրիսկեի հայրը մշտապես տանն է, նրան դեղեր են ներարկում:

Վլադիմիր Ֆրիսկեի խոսքով, իրենց ընտանիքում ոչ մի տոնական տրամադրություն չկա՝ մոտալուտ Նոր տարվա կապակցությամբ:

«Այս տարի նույնիսկ տոնածառ չենք զարդարի: Ո՞ւմ համար: Ես մեծ հույսեր ունեմ, որ Դիման չի մոռանա մեր խոսակցության մասին ու մեզ կհաջողվի համաձայնության հանգել»,- հույս է հայտնել հանգուցյալ երգչուհու հայրը:



© NEWS.am STYLE