Դալիթան` Ձյունանուշի կերպարում. Երգչուհու հարցազրույցն ու ֆոտոշարքը` NEWS.am STYLE-ի համար

13:10   1 հունվարի, 2016

Երկար էինք մտածում, թե մեր հայտնի գեղեցկուհիներից ում կարել է ներկայացնել Ձյունանուշի կերպարում: Մեր ընտրությունն ի վերջո կանգ առավ մեր երգարվեստի ամենահեքիաթային ներկայացուցչի` Դալիթայի վրա: NEWS.am STYLE-ի ֆոտոնախագծում երգչուհին ներկայացավ միանգամից երեք տարբեր Ձյունանուշի կերարներով` ընթացքում պատասխանելով նաեւ մեր Ամանորյա հացադրումներին:

-Դալիթա, մինչ այսօր երբեւէ հանդես եկե՞լ էիր Ձյունանուշի կերպարով:

-Ոչ, Ձյունանուշ դարձա հատուկ NEWS.am STYLE-ի ֆոտոնկարահանման համար:)

-Պատկերացնենք` իրականում էլ ես հեքիաթային Ձյունանուշ` գերբնական ուժերով օժտված: Ի՞նչ կնվիրեիր աշխարհին այդ դեպքում:

-Կկախարդեի, որ բոլորն ապրեն երջանիկ եւ անհոգ կյանքով:

-Առհասարակ, հրաշքների հավատո՞ւմ ես:

-Այո, հավատում եմ Ամանորյա հրաշքներին: Ինչպես ամեն տարի, այս տարի եւս կեսգիշերին երազանք եմ պահելու:

-Իսկ ինչպե՞ս ես սովորաբեր նշում Ամանորը:

-Ամեն տարի տոնը նշում եմ ընտանիքիս հետ: Այս տարին էլ բացառություն չէ:

-Ինչպիսի՞ն էր 2015-ը քեզ համար եւ ի՞նչ ակնկալիքներ ունես 2016 թվականից:

-2015-ն ինձ համար հետաքրքիր եւ հաջողություններով լի տարի էր: Հուսով եմ` 2016-ն էլ ավելի հետաքրքիր եւ հաջողակ տարի կլինի: Ակնկալում եմ նոր ձեռքբերումներ, հրավերներ եւ համագործակցություններ: Հուսով եմ` կներկայանամ նոր երգերով եւ տեսահոլովակներով, կունենամ շատ համերգներ: Կրթության եւ մասնագիտական ոլորտում եւս մեծ սպասելիքներ ունեմ:

Սրտանց շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Մելինե Տոնոյանի

Շնորհակալություն Creative Décor խանութ սրահին` նկարահանումներին աջակցելու համար



© NEWS.am STYLE