Ո՞ր երկրներում են կանայք օրգազմի խնդիրներ ունենում

23:24   12 հունվարի, 2016

Հետազոտողները պարզել են, թե որ երկրներում են կանայք օրգազմի խնդիրներ ունենում: Նոր հետազոտության մեջ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Կանադայից, Նիդերլանդներից եւ Գերմանիայից  գիտնականները  8 հազար կնոջ հարցեր են տվել իրենց սեռական կյանքի վերաբերյալ: 

Օրինակ` նրանց 66 տոկոսը խոստովանել է, որ դա անում են, որպեսզի իրենց զուգընկերը արագ վերջացնի, իսկ  87 տոկոսը պատասխանել է, որ այդ եղանակով նրանք փորձում են բարձրացնել նրա ինքնագնահատականը: 

Գիտնականները նաեւ ըստ երկրների կանանց պատահական խմբեր են ընտրել եւ պարզվել է, որ ամենից հաճախ ֆրանսուհիներն են օրգազմը կեղծում: Չնայած դրան, ֆրանսուհիները մյուսներից ավելի հաճախ են  «ազնիվ» օրգազմներ ապրում, եւ դա նրանց մոտ տեղի է ունենում ավելի կանոնավոր կերպով: Այն, որ Ֆրանսիայում այլ երկրներից ավելի հաճախ են օրգազմ կեղծում, գիտնականները կապում են այն հանգամանքի հետ, որ այլ երկրների կանանց համեմատ նրանք սթրեսի ավելի բարձր մակարդակ են ապրում: 

Դա հոգնածության եւ հուզական անկայուն վիճակի է հանգեցնում, ինչպես նաեւ լիբիդոյի ընդհանուր նվազման: Նաեւ` ֆրանսիացի զույգերը նախընտրում են պահպանողական հեշտոցային  սեքսը, ինչն այնքան էլ չի նպաստում կնոջ կողմից օրգազմ ապրելուն: 

Ահա երկրների վարկանիշային աղյուսակը` ըստ այն կանանց տոկոսի, որոնք կանոնավոր կերպով կեղծում են օրգազմը։

Ֆրանսիա — 31%

ԱՄՆ — 29%

Իտալիա — 25%

Մեծ Բրիտանիա — 25%

Իսկ ահա  երկրների վարկանիշային աղյուսակը` ըստ այն կանանց տոկոսային հարաբերության, որոնք չեն կարողանում օրգազմ ապրել.

Ֆրանսիա — 49%

Կանադա — 46%

Իտալիա — 46%

ԱՄՆ — 44%

Գերմանիա — 42%

Մեծ Բրիտանիա — 41%

Իսպանիա — 40%

Նիդերլանդներ — 28%

Աղբյուրը՝  Cosmo



© NEWS.am STYLE