World Music Awards-ը շնորհավորել է Սիրուշոյին

11:28   8 հունվարի, 2016

Հունվարի 7-ին հայկական էստրադայի ամենահայտնի եւ աշխատասեր ներկայացուցիչներից մեկը՝ Սիրուշոն, նշում էր ծննդյան 29-րդ տարեդարձը: Երգչուհին բազմաթիվ բարեմաղթանքներ է ստացել եւ ծնողներից, եւ ընկերներից, եւ գործընկերներից, եւ World Music Awards-ից:

Գաղտնիք չէ, որ Սիրուշոն World Music Awards-ի մրցանակակիր է՝ ինտերնետային քվեարկությամբ ճանաչվելով Հայկական լավագույն երգչուհի, հայկական լավագույն երգ (Պռեգոմեշ), հայկական լավագույն տեսահոլովակ (Պռեգոմեշ): Ուստի, կայքը Facebook–յան էջում շնորհավորել է երգչուհուն: 



© NEWS.am STYLE