ԱՄՆ-ը պոռնոֆիլմերի դիտումների քանակով առաջին տեղն է զբաղեցնում PornHub վարկանիշում

15:09   8 հունվարի, 2016

Պոռնոինդուստրիայում ամենախոշոր ու ամենահայտնի կայքերից մեկը՝ PornHub -ը, ներկայացրել է 2015-ի վարկանիշ-վիճակագրությունը, որտեղ նշված է, թե որ երկիրն է առաջին տեղը զբաղեցնում՝ ըստ պոռնոֆիլմերի դիտումների քանակի:

Առաջին տեղում, ինչպես եւ 2014-ին, ԱՄՆ –ն է,երկրորդ տեղում բրիտանացիներն են, իսկ ահա կանադացիներին երրորդ տեղից դուրս է մղել Հնդկաստանը:

Չնայած Հնդկաստանի կառավարությունը ժամանակավոր արգելք է դրել պոռնո կայքերի վրա, Հնդկաստանը շարունակում է մնալ առաջիններից մեկը պոռնոֆիլմերի դիտումների քանակով: Հնգյակը եզրափակում է Գերմանիան:

ԱՄՆ-ին է բաժին ընկնում կայքի տրաֆֆիքի 41 տոկոսը, ինչը մեկ տոկոսով ավելի շատ է, քան 2014-ին:

Նշենք, որ 2015-ին 21.2 մլրդ մարդ է այցելել PornHub կայք, ինչը նշանակում է մեկ րոպեում 40 000, կամ մեկ ժամում՝ 2.4 միլիոն այցելություն:

Աղբյուր՝ qz.com



© NEWS.am STYLE