Ինչո՞ւ են կանայք մարմնավաճառ դառնում

18:19   16 հունվարի, 2016

Մինչ Ռուսաստանում առայժմ բուռն քննարկում են մանկապարտեզի դաստիարակչուհի եւ համատեղությամբ մարմնավաճառ աշխատող Նաստյա Մանպասյեի դեպքը՝ «Дни»-ն վերլուծել է ինտիմ ծառայությունների ոլորտում աշխատելու հոգեբանական պատճառները:

Ավանդաբար ընդունված է համարել, որ աղջիկները մարմնավաճառ են դառնում վատ կյանքի պատճառով: Բայց այդ դեպքում ինչո՞ւ չեն նման ձեւով փող վաստակում բոլոր անապահով աղջիկները:

Մեկ այլ տարածված մոլորություն է, որ մարմնավաճառությունը հեշտ փող վաստակելու ձեւ է: Բայց մի՞թե իրականում այդպես է: Համաձայնեք, որ ամեն օր բազմաթիվ անծանոթ տղամարդկանց հետ սեքսով զբաղվելը ֆիզիկական ու էմոցիոնալ լուրջ ծանրաբեռնվածություն է ամբողջ օրգանիզմի համար՝ առողջության ու նույնիսկ կյանքի համար հսկայական սպառնալիքով:

Իրականում, այս ոլորտում հիմնականում հայտնվում են այն կանայք, որոնք հոգեբանական որոշակի առանձնահատկություններ ունեն, որոնք ձեւավորվել են դեռ մանկության տարիներին: Դիտարկենք դրանցից մի քանիսը:

Նիմֆոմանիա

Հիշո՞ւմ եք անկրկնելի Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհին» ֆիլմը: Գլխավոր հերոսուհու սեքսուալ ցանկությունն այնքան մեծ էր, որ նրա համար միեւնույն էր, թե ում հետ, երբ ու որքան՝ միայն թե հնարավորինս հաճախ: Իրական կյանքում նույնպես կան չափազանց բարձր լիբիդոյով կանայք, որոնք անընդհատ սեքս են ուզում: Որպես կանոն, այդ ամենի մեղավորը բնածին ուժեղ սեռական կոնստիտուցիան է, որի շնորհիվ այդ կանայք հեշտությամբ են գրգռվում ու նաեւ հեշտությամբ օրգազմի հասնում: Ավաղ, մշտական զուգընկերները սովորաբար ի վիճակի չեն բավարարել նիմֆոմանուհիների սեռական ախորժակը: Դրա համար էլ կայանք կամ դառնում են «ման եկող»՝ ինչպես ժողովուրդն է ասում, կամ էլ գնում են անառականոց, համատեղելով հաճելին ու օգտակարը: Բնականաբար, այդ դեպքում փողի դիմաց ինտիմ ծառայություններ մատուցելը հաճույք է պատճառում ու նույնիսկ ներքին ընդվզում չի առաջացնում կնոջ մոտ:

Ստորացման պահանջ

Մարմնավաճառության մեկ այլ՝ ավելի տարածված պատճառ է անընդհատ ստորացված լինելու անգիտակցական պահանջը, ընդ որում՝ թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն: Որպես կանոն, նման կանայք մանկության տարիներին սիստեմատիկ բռնությունների ու ծաղրանքների են ենթարկվել իրենց մտերիմների կողմից: Դրա հետեւանքով, նրանք մեծանում են զոհի բարդույթով, որը ենթադրում է չափազանց ցածր ինքնագնահատական ու սեփական «Ես»-ի ջնջված սահմաններ: Նման կանայք մշտապես փնտրում են իրավիճակներ, որտեղ նրանց կճնշեն ու կտորեն՝ չէ՞ որ նրանք սովոր են աշխարհի հետ փոխգործակցել միայն այդ ձեւով: Հետաքրքական է, որ այդ կանայք անառականոցում են հայտնվում ասես պատահաբար, բայց իրականում նրանց, ավաղ, այնտեղ է բերում նրանց սեփական հոգեբանական տրավման:

Սիրո եւ ուշադրության ծարավը

Սեքս ինդուստրիային դիմելու մեկ այլ տարածված պատճառ է հակառակ սեռի սիրո ու ուշադրության չբավարարված պահանջը, ոի արմատները նույնպես մանկության տարիներում են: Սովորական նման աղջիկները առանց հայրերի են մեծանում կամ էլ հայրը անտեսում է նրանց՝ թույլ չտալով, որ նրանք զգան իրենց սեփական գրավչության ուժը: Դրա հետեւանքով, աղջկա մոտ չի ձեւավորվում սեփական կանացի ինքնագնահատականի զգացողությունը : Մեծանալով՝ նման կանայք տենդագին ձգտում են դուր գալ շրջապատի տղամարդկանց՝ բոլորին անխտիր ու ցանկացած հանգամանքում: Սովորաբար նրանք շատ վառ, գռեհիկ են հագնվում ու շպարվում, տարբերվում իրենց անկաշկանդ վարքագծով, չափազանցված մարդամոտությամբ:

Այսպիսով, կինն ասես ձգտում է անընդհատ ապացուցել ինքն իրեն, որ ինքն իրոք ինչ- որ բանի է արժանի: Նման կանայք տղամարդկանց չեն մերժում սեքսի հարցում, քանի որ ենթագիտակցորեն վախենում են հիասթափեցնել նրանց:



© NEWS.am STYLE