Քիմ Քարդաշյանը հիշել է Complex-ի համար իր կրքոտ ֆոտոոշարքը

12:03   16 հունվարի, 2016

Քիմ Քարդաշյանը հիշել է Complex պարբերականի համար իր կրքոտ ֆոտոսեսիան: 35-ամյա հայուհին իր KimKardashianWest.com կայքում հրապարակել է լուսանկարներ 2009-ի ֆոտոշարքից:

Ի դեպ, այդ  նույն պարբերականի նույն համարը երկու շապիկ ուներ (առջեւից ու հետեւից ) ու եթե առջեւի շապիկին Քիմի լուսանկարն էր, ապա հետեւի շապիկում Քանյե Ուեսթն էր պատկերված, որը հետո ճակատագրի կամքով դարձավ Քիմի ամուսինը:

Իսկ երեկ, Editorialist ամսագրին տված հարցազրույցում հայուհին որոշել է մի քիչ պատմել իր եւ իր ընտանիքի մասին: Հեռուստաաստղը հայտնել է, որ ինքն է «Քարդաշյանների կայսրության ուղեղը»:

 

 



© NEWS.am STYLE