Հինգ «առողջ» սովորություններ, որոնցից ավելի լավ է հրաժարվել

22:14   5 փետրվարի, 2016

Ձեզ ենք ներկայացնում հինգ սովորություն, որոնք «առողջ» համարելու համար ոչ մի հիմքեր չկան:

1. Դուք օգտագործում եք սեղան, որի մոտ ոչ թե նստում են, այլ կանգնում

Սա վերջին մի քանի տարիների գլխավոր «առողջ» թրենդն է: Համարվում է, որ նստելը վնասակար է, իսկ կանգնելը՝ օգտակար: Բայց միթե՞ այդպես է: Վերջերս անցկացված երկարաժամկետ հետազոտությունը, որն ընդգրկել է 4000 մեծահասակ ամերիկացիների, ցույց է տվել, որ «կանգնած» սեղանը ոչ մի կերպ չի նվազեցնում նստակյաց կենսաակերպով պայմանավորված խրոնիկ հիվանդություններով հիվանդանալու ձեր շանսերը: Մյուս կողմից էլ այդ ձեւով կալորիաներն իրոք ավելի արագ են այրվում: Այնպես որ եթե դուք ուզում եք մի քիչ նիհարել՝ այս տարբերակը կարող է ձեզ համար օգտակար լինել:

2. Դուք վախենում եք հանրային վայրերում նստել զուգարանակոնքին

Սեռավարակները ընդհանրապես ու ՄԻԱՎ-ն ու հերպեսն էլ մասնավորապես այդքան կենսունակ չեն, որքան թվում են: Լքելով մարդու հաճելի ու տաք մարմինը՝ նրանք անմիջապես ոչնչանում են մինչեւ դրանց «տերը» դուրս կգա զուգարանից: Այս թեմայով բազմաթիվ հետազոտություններ են անցկացվել, ու բոլորն էլ վկայում են այն մասին, որ ամենավտանգավոր ախտածիններն այդ ճանապարհով չեն փոխանցվում: Բացի դրանից ձեր մաշկը ձեզ արդյունավետ պաշտպանում է բոլոր տեսակի մանրէներից: Միակ բացառությունն այն դեպքերն են, երբ ձեր մաշկը վնասված է: Եթե ձեր ոտքերի կամ հետույքի վրա բաց վերքեր կան, կամ խորը քերծվածքներ, ապա ավելի լավ է իրոք զգույշ լինեք հանրային զուգարանից օգտվելիս:

3. Դուք հաց չեք ուտում

Սա վերջերս իրոք նորաձեւ միտում է դարձել: Նախ հացից գիրանում են: Եվ հետո՝ ոմանք «չեն մարսում գլյուտենը», վստահեցնում են ամերիկյան լրատվամիջոցները: Բայց եթե ավելի խորը ուսումնասիրենք, ապա կպարզվի, որ այդ տարօրինակ ալերգիայով տառապում է բնակչության ընդամենը 1 տոկոսը, ոչ ավելին: Բոլոր մնացած դեպքերում փորի ուռչելու, մետեորիզմի ու աղիքներին վերաբերող այլ խնդիրների պատճառը ամենեւին էլ հացը չէ:

4. Դուք բռերով վիտամին С եք ընդունում, որպեսզի չհիվանդանաք

Այո, ճիշտ եք, վիտամին С -ն իրոք կարող է բարձրացնել ձեր իմունային համակարգի արդյունավետությունը: Բայց ճշմարտությունն այն է, որ դրա ավելցուկը իրականում գրեթե նույնքան վտանգավոր է, որքան պակասը: Եվ դա կարող է իրականում ձեզ հիվանդ մարդ դարձնել: Այդ վիտամինի վերին թույլատրելի սահմանն օրական 2000 մգն է: Այդ նորմայի ցանկացած գերազանցում առաջացնում է լուծ, սրտխառնոց, փսխում, այրում, գլխացավ ու մի շարք այլ կողմնակի էֆեկտներ:

5. Դուք ձեռքերի համար հակաբակտերիալ օճառ եք գնում

Ձեռքերը մշտապես ախտահանող միջոցներով լվանալը ոչ միայն անօգուտ է, այլեւ վտանգավոր: Չէ՞ որ ձեր մարմնի վրա օգտակար մանրէների քանակը վնասակարներից քիչ չէ:

Գովազդներին մի հավատացեք: Գնեք սովորական օճառ ու ձեռքերը միայն դրանով լվացեք:

Աղբյուր՝ Creu



© NEWS.am STYLE